19 Հլս
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը կփորձի կանխել նոր պատերազմը, բայց Հայաստան զորք չի մտցնի․ իրանագետ

Իրանը կփորձի կանխել նոր պատերազմը, բայց Հայաստան զորք չի մտցնի․ իրանագետ

Իրանի ազգային անվտանգության հայեցակարգում նշված է, որ Իրանը բոլոր
15 հարևանների հետ պիտի ունենա բարիդրացիական հաարաբերություններ, հետևաբար մեկի օգտին,
մյուսի հաշվին մյուսի հետ թշնամանալը դեմ է իրենց ազգային անվտանգության հայեցակարգին։
Այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասաց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը, մեկնաբանելով 
Իրանի ԱԳՆ-ի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի հետ հավանական պատերազմի դեպքում Իրանի
զորքերը Հայաստան չեն մտնելու և դա անհիմն լուրեր են։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը Հայաստան զորք չի մտցնելու։ Դիվանագիտության
մեջ իրանը կփորձի իր բոլոր ջանքերը գործադրել և պատերազմը չեղարկի, եթե լինի պատերազմի
պոտենցիալ վտանգ, հակառակ դեպքում, եթե մենք հաշվի առնենք, որ Ադրբեջանը միևնույն ժամանակ
փորձելու է ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ, եթե փորձենք կանխագուշակել Իրանի քայլերը, ապա Իրանը ոչ թե Հայաստան կմտնի, սրա մասին գոնե 2-3 տարի է հայտարարում ենք, այլ
Իրանը տարածաշրջանում կկանխարգելի Իսրայելական, ամերիկյան ահաբեկչական գործողությունները»,-
ասաց Իրանագետը։

Նրա խոսքով, հենց դրա համար վերջին շրջանում Փաշինյանի ոչ բարիդրացիական
բնույթ ունեցող հայտարարություններից հետո նկատելի էր, որ Իրանական կողմն այլևս չխոսեց
Հայաստանի սահմանները որպես կարմիր գծեր և խոսույթը փոխելով հայտարարեց, որ ինքը մտահոգված
է իր սահմաններին տեղակայված են ահաբեկչական խմբավորումներ ու եթե հարկ լինի,ինքը նույնպես
կմտնի և կստեղծի բուֆեր։

«Դա Իրանի մեր կողմից ենթադրյալ քայլը կարող է լինել, որը
կամ Նախիջևանի տարածք է մտնելու կամ Արցախի հարավային գրավյալ տարածքներ, որտեղ ահաբեկչական
խմբավարումների առկայությունը շահագործելով մուտք ունենա տարածաշրջան և կանխի հավանական
միջանցքի ճեղքումը։ Սա կարող ենք ասել որ կլինի Իրանի հավանական քայլը, բայց ենթադրել,
որ Իրանը պետք է Հայաստան զորք մտցնի ու պատերազմի Ադրբեջանի դեմ, դա այն քաղաքական
միֆն է, որ իշխանությունը կամ իր մերձավոր շրջապատը փորձում են տարածել»,- ասաց Հարութ
Արթին Առաքելյանը։