25 Հլս
2024
18° c ԵՐԵՎԱՆ
13.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը եղել և լինելու է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը․ Պեսկով

Հայաստանը եղել և լինելու է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը․ Պեսկով

Ռուսաստանը չի վախենում ի դեմս Հայաստանի՝ դաշնակցին կորցնելուց,
Մոսկվան և Երևանը եղել են, մնում են և լինելու են մերձավոր դաշնակիցներ․ լրագրողներին
ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք եղել ենք, մնում ենք և, վստահ եմ, լինելու ենք շատ մոտ դաշնակիցներ
և գործընկերներ Հայաստանի հետ։ Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք
է լուծվեն։ Դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակներում։ Զարգացման տրամաբանությունը
և երկու երկրների ազգային շահերը թելադրում են մեր դաշինքն ու գործընկերությունը խորացնելու
անհրաժեշտությունը», – ասել է նա։