
Գյումրիի ընդդիմադիր ուժերի հաջող քարոզարշավը ներվայնացնում է գործող իշխանությանը․ Խուդոյան
Ընդդիմադիր ուժերի հաջող քարոզարշավը նյարդայնացնում է գործող իշխանությանը, նրանք փորձում են խոչընդոտել, վախեցնել աջակիցներին․ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Նրանք փորձում են այս կերպ նվազ առավելություն ստանալ ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի համար։ Համոզմունք ունեմ, որ այս գործողությունները արդյունք չեն տա։ Դեռ հակառակ էֆֆեկտ է տալիս, որովհետև բոլորը տեսնում են՝ անհույս է դարձել նորմալ ու արժանապատիվ ապրելը նրանց օրոք»,- ասաց Խուդոյանը։