ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից 10 բուժառու տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, 10 բուժառու ՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի
մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի
միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ․
հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Ինչպես տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից նախատեսվում
է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների
հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում
ստանալու համար։