23 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անթույլատրելի ենք համարում մեր ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն հրահրելու փորձերը․Զախարովա

Անթույլատրելի ենք համարում մեր ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն հրահրելու փորձերը․Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է Հայաստանում
առաջին հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին: Նա կոչ է արել չտրվել սադրանքներին՝
նշելով, որ երկու եղբայրական ժողովուրդների ընդհանուր ապագան կդիմանա այդ ամենին։

Նա նշել է, որ անթույլատրելի են համարում հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների
մեջ Ռուսաստանին մեղադրելու հաշվին մեր ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն
հրահրելու փորձերը:

«Օդիոզ նախադեպ է Պետդումայի ԱՊՀ գործերով
եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Կոնստանտին Զատուլինի, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության և RT
հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մ. Ս. Սիմոնյանի, միջազգայնագետ Ա.Մ․
Միհրանյանի, մեդիա-մենեջեր Ա.Ա. Գաբրելյանովի ընդգրկումը «սև ցուցակներում», ինչպես
նաև ս.թ. օգոստոսին երկիր մուտք գործելու հնարավորության մերժումը Հայաստանի հետ Ռուսաստանի
բարեկամության և համագործակցության ընկերության նախագահ, հանրապետությունում գիտության
և մշակույթի ռուսական կենտրոնի նախկին ղեկավար Վ.Վ. Կրիվոպուսկովին:

Դուք գիտեք, որ այսպիսի «անցանկալիությունը» մեր երկրի առաջատար
մեդիամենեջերներ և քաղաքագետներ հանդիսացող անձանց համար, որոնք չեն խախտել օրենքը,
այլ միայն արտահայտել են իրենց անձնական, մասնավոր կարծիքը, էական վնաս է հասցնում
Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությանը, հատկապես տեղեկատվական գծի վրա։ Եվ, իհարկե,
այն, ինչը երեկ զարմացրեց և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի տեղեկատվական դաշտին,
«Sputnik Արմենիա» ռադիոյի մեկնաբան Ա.Գևորգյանի և բլոգեր Մ. Բադալյանի ձերբակալությունն
էր»,-ասել է Զախարովան։

Զախարովան նշել է, որ մտահոգված են Հայաստանում արևմտամետ մեդիակառույցների
թվի աճով, որոնք ուղղված են մեր երկրի ու մեր հարաբերությունների վարկաբեկմանը: Մենք
արձանագրում ենք բացասական հաղորդագրություններ, որոնք հաճախ առճակատման ոճով են գրված,
որոնք կասկածի տակ են դնում Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանում։

«Արևմտամետները թիրախավորում են առավել սուր թեմաները՝  նպատակ
ունենալով հանրապետությունում հասարակական տրամադրությունների վեկտորը տեղափոխել հակառուսականի։

Ընդ որում, տարածաշրջանի ապագան նրանց ընդհանրապես չի անհանգստացնում,
վերջնական նպատակն է գեղեցիկ խոսքերի քողի տակ պառակտում մտցնել եղբայրական ժողովուրդների
միջև, խաթարել անվտանգությունն ու կայունությունը միայն մեկ նպատակով՝ թուլացնելու
Ռուսաստանի ազդեցությունը և գլոբալ քաոս սերմանելու տարածաշրջանում։ Եվ, իհարկե, այս
առումով աչքի առաջ Ուկրաինայի օրինակն է»,-ասել է նա։