Ալիևի լեքսիկոնը կասկած չի հարուցում ցեղասպանական մտադրության մասին. Դեյվիդ Ֆիլիպս
ԱՄՆ-ը պարբերաբար
կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, սակայն դրանց հաջորդել են Ադրբեջանի կողմից հրադադարի
խախտումներն ու երեք հայերի զոհվելը․ այս մասին հայտարարել է Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր
Դեյվիդ Ֆիլիպսը՝ ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում
տիրող իրավիճակի վերաբերյալ լսումներում։
Պրոֆեսորը նշել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա պաշտոնյաների կողմից օգտագործվող
լեքսիկոնը կասկած չի հարուցում նրանց ցեղասպանական մտադրության մասին։
«Պաշտոնյաների ու Ադրբեջանի կոռուպցիոն ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներն ավելի
արդյունավետ կլինեն։ Արցախում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների հավաքագրման
ծրագիր է իրականացվում, դա տեղեկություններ է պարունակում Ադրբեջանի էթնիկ զտումների
քաղաքականության մասին»,- հայտարարեց Ֆիլիպսը։