Մեծ Բրիտանիան «Վագներ» խմբավորումը հռչակել է «ահաբեկչական կազմակերպություն»
Մեծ Բրիտանիան «Վագներ» խմբավորումը հռչակում է ահաբեկչական կազմակերպություն, հայտարարել
է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:
«Այսօր մենք խմբավորումը հռչակում ենք
այնպիսին, ինչպիսին այն կա՝ ահաբեկչական կազմակերպություն»,- գրել է Սունակը իր X-ի
(նախկինում Twitter) միկրոբլոգում։
«Վագներ»-ին ճանաչելով ահաբեկչական
կազմակերպություն, Բրիտանիան քրեականորեն պատժելի կհամարի նաև դրան անդամակցումը։
Սունակի հայտարարությունը մեկնաբանելու
անհրաժեշտություն ՌԴ նախագահի մամուլի խոսնակ
Դմիտրի Պեսկովը չի տեսել, նա միայն ասել է,
որ իրավաբանորեն «Վագներ» խմբավորումը գոյություն չունի։
«Այստեղ մեկնաբանելու բան չկա, պետք
է հիշեցնեմ միայն, որ դե յուրե՝ այդպիսի խմբավորում գոյություն չունի»,- ասել է Կրեմլի
ներկայացուցիչը լրագրողներին։