25 Հլս
2024
22.3° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին

Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին

Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին․
այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

«Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով: Մեր կիսապաշտպանը
«Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով:

Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում,
ցավոք, պարզ դարձավ, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել
Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին»,- հայտնում են Ֆուտբոլի Ֆեդերացիայից։

Տիգրան Բարսեղյանն արդեն լքել է հավաքականի ճամբարը: Այսպիսով,
ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը 23 ֆուտբոլիստով: