Կրեմլը մեկնաբանել է հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը
Հատկապես ստեղծված իրավիճակում Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան
համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունն անհանգստացնող է․
հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերվում է վարժանքներին, իհարկե, նման լուրերը մտահոգություն
են առաջացնում հատկապես ստեղծված իրավիճակում։
Ուստի՝ մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և կհետևենք իրավիճակին»,-
նշել է նա։