26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամ Ա-ի նախաձեռությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում Արցախի հարցով հատուկ նիստ կգումարվի

Արամ Ա-ի նախաձեռությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում Արցախի հարցով հատուկ նիստ կգումարվի

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հրավերով՝ հոգևոր դասի և
երեք հայ քաղաքական կուսակցությունների մասնակցութամբ տեղի կունենա խորհրդակցական հատուկ
նիստ, որի օրակարգի միակ հարցը կլինի Արցախին զորակցելու հրամայականը․
հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից: 

Նիստին կմասնակցեն ՀՅԴ-ից Հակոբ Տեր Խաչատուրյանը, Ռամկավար ազատական
կուսակցությունից Ավետիս Տագեսյանը, ՍԴՀԿ-ից Վազգեն Համալյանը, Կաթողիկոսության Ազգային
Կենտրոնական վարչության քաղաքական Ժողովի համաատենապետներ Ստեփան Տեր Պետրոսյանը և
Գրիգոր Մահսերեճյանը, Կաթողիկոսության համահայկական խորհրդաժողովները համակարգող Շահան
Գանտահարյանը, հոգևորականներ։