23 Դեկ
2024
4.6° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեզ համար այս պահին կարևոր առաջնահերթություն է Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումը․ Վարդան Ոսկանյան

Մեզ համար այս պահին կարևոր առաջնահերթություն է Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումը․ Վարդան Ոսկանյան

Մեր երկրի սուբյեկտայնության նվազման աղետալի մակարդակը թույլ չի տալու ազդել գործընթացների վրա․ այս մասին իր Տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ 

«Հայաստանի ներկայիս իրավիճակում, ցավոք, հաճախ երկրորդական է դառնում
վերլուծել, թե ինչ է կատարվում առանց մեր մասնակցության, բայց մեզ վերաբերող տարբեր
աշխարհաքաղաքական խաղացողների քննարկումների և գործողությունների տիրույթում, որովհետև
մեր երկրի սուբյեկտայնության նվազման աղետալի մակարդակը թույլ չի տալու ազդել գործընթացների
վրա։

Ըստ այդմ, որպես ազգ և պետություն, մեզ համար այս պահին շատ ավելի կարևոր առաջնահերթություն
է հենց Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումը և մեր պետության՝ միջազգային ասպարեզում
թեկուզ, բնականաբար, սահմանափակ հնարավորություններով, սակայն ազդելու ունակ խաղացողի
կարգավիճակի վերականգնումը։

Իսկ դրան հասնելու համար նախևառաջ պետք է ներազգային և ներպետական վերակազմակերպում,
որի նպատակը պիտի լինի Հայաստան հուժկու պետություն-ամրոցի կերտումը, քանզի հակառակ
դեպքում, պատկերավոր ասած, մենք սկսելու ենք հաշվարկել Մերձավոր Արևելքի փոթորկուն
ծովում ուժգին քամու արագությունը, որն անհրաժեշտ է, բայց ոչ ավելի կարևոր, քան խստագույնս
վնասված նավի վերանորոգումը և նման քամու պայմաններում հաջողությամբ նավարկելու ունակ
անձնակազմի ձևավորում»,- գրել է Ոսկանյանը։