
Վահագն Դավթյանը մարմնամարզության աշխարհի գավաթի արծաթե, Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր
Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում հայ մարմնամարզիկները հերթական հաջողություններն են գրանցել։
Օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը վաստակել է 14.333 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը` վաստակելով արծաթե մեդալ, իսկ մրցանակային եռյակը 14.200 միավորով եզրափակել է Արթուր Ավետիսյանը` արժանանալով բրոնզե մեդալի։