ABCMEDIA
Զինծառայող Նարեկ Պողոսյանը վիրահատվել է․ վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր

Զինծառայող Նարեկ Պողոսյանը վիրահատվել է․ վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր

Երեկ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանը տեղափոխվել
է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել ՀՀ ՊՆ խոնակ Արամ Թորոսյանը՝ մանրամասնելով,
որ վիրահատությունը հաջող է անցել, սակայն զինծառայողի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ
ծանր:

Անդրադառնալով մյուս վիրավոր զինծառայողի առողջական վիճակին՝
ՊՆ խոսնակը նշել է, որ վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ
չի սպառնում։ Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են: