ABCMEDIA
Արցախում բնակվող 2 հայ լուսանկարվել են «Պապիկ-Տատիկ»-ի մոտ․ պարզ է, որ դա արել են ադրբեջանցիները, ինչու՞ եք թշնամու քարոզչությունը տեղադրում ձեր հարթակներում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Արցախում բնակվող 2 հայ լուսանկարվել են «Պապիկ-Տատիկ»-ի մոտ․ պարզ է, որ դա արել են ադրբեջանցիները, ինչու՞ եք թշնամու քարոզչությունը տեղադրում ձեր հարթակներում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը
գրում է․ «Արցախում բնակվող ազգությամբ հայ երկու քաղաքացիներ՝ Սարգիս Գալստյանն ու
իր կինը, այցելել են Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» (Պապիկ-Տատիկ) հուշարձան և
այնտեղ նկարահանվել փոքրիկ տեսանյութում։ Պարզ է, որ հոլովակը նկարահանվել է ադրբեջանցիների
կողմից։ Նաև պարզ է, որ ադրբեջանցիները հենց այնպես չեն նման հոլովակներ նկարահանում
և ցանցում տեղադրում։ Քարոզչական ինչ-ինչ խնդիրներ են լուծում։

Հիմա հարց լրագրող
և խմբագիր գործընկերներին՝ ինչու՞ եք թշնամու քարոզչությունը տեղադրում ձեր լրատվական
հարթակներում։ Like-երի և click-ների համա՞ր։

Ախր սա նոր խնդիր չէ։ Միթե՞ մինչ օրս չհամոզվեցինք, որ պատերազմը
միայն երկրի սահմանում ու  առաջնագծում չէ ընթանում։
Փոքր հաղթանակներով է պետք կերտել մեծերը։ Վերջապես ինչ-որ տեղից պետք է սկսել, չէ՞։
Եկեք սկզբի համար փորձենք տեղեկատվական դաշտում հաղթել թշնամում։ Վստահեցնում եմ՝ գոնե
թե այդքանը մենք կարող ենք անել։ Եվ ուրեմն պետք է անենք։ Բավական է արդեն այսպես ապրել»։