ABCMEDIA
Կայացել է Հայաստան, Արցախ, Սփյուռք ներկայացուցիչների առցանց հանդիպումը

Կայացել է Հայաստան, Արցախ, Սփյուռք ներկայացուցիչների առցանց հանդիպումը

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի
ներկայացուցիչները շարունակում են Արցախի օրակարգով առցանց խորհրդակցությունները. հայտնում
են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից:

Կայացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին նախաձեռնած մասնագիտական
քննարկումների հինգերորդ առցանց նիստը։ Վեհափառ հայրապետի կողմից հրավիրված և նախագահած
նիստին մասնակցեցին պրոֆեսորներ Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Վահրամ Բալայանը,
դոկտոր Արմեն Մարուքյանը, Վիգեն Չոթրեյանը, Խաչիկ Տեր Ղուկասյանը, Շահան Գանտահարյանը
և քարտուղար Ահարոն Շխրտրմյանը։

Առցանց հանդիպմանը քննարկվել
են Արցախի քրիստոնեական հոգևոր ժառանգության պահպանման, գերիների փոխանակման և Բաքվում
գերության մեջ գտնվող պետական գործիչների մասին։ Առցանց նիստի մասնակիցները շեշտել
են, որ այս հարթակուն նման քննարկումներ շարունակելը կենսական նշանակութուն ունի և
հնարավոր է մեծապէս օգտակար լինել։