ABCMEDIA
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մոսկվայի վրա ԱԹՍ-ի հարվածի նոր փորձի մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մոսկվայի վրա ԱԹՍ-ի հարվածի նոր փորձի մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ուկրաինացի
զինվորականները փորձել են անօդաչու թռչող սարքի միջոցով գրոհել Մոսկվայի և Մերձմոսկովյան
շրջանի օբյեկտները։

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի
26-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում Մոսկվայի մարզի Իստրա շրջանի ուղղությամբ ԱԹՍ է ոչնչացվել։

Մոսկվայում գործող բոլոր 4 օդանավակայանները որոշակի ժամանակով
դադարեցրել են գործունեությունը։ Հետաձգվել են մի շարք չվերթներ։

Վերջին օրերին ՌԴ-ում նման միջադեպերը հաճախակի են դարձել։ Երեկ
հաղորդագրություն էր տարածվել ՌԴ տարածքում 40-ից ավելի անօդաչուների ոչնչացման մասին։