16 Մայ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում կհանդիպի  ԵՄ պաշտոնյաների հետ

Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում կհանդիպի ԵՄ պաշտոնյաների հետ

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում։

«Առաջիկա օրերին Բրյուսելում հանդիպումներ են նախատեսված Եվրոպական միության օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաև բելգիական քաղաքական շրջանակների հետ։

Առանձին հանդիպում է նախատեսված նաև Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գործընկերների հետ։

Այսօր ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակում Գասպար Կարապետյանի հետ քննարկվել են նախատեսվող հանդիպումների օրակարգային հարցերը», – գրել է Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026