
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը․ ի՞նչ է այն ենթադրում
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ի՞նչ է այն ենթադրում․ մինչև 12 տարեկան կամ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները հնարավորություն կունենան աշխատանքային ժամերին բացակայել աշխատավայրից՝ պահպանելով աշխատավարձը։
Մինչև երկու երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը կտրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե, 3 և ավելի երեխա ունեցող ծնողին` օրական առավելագույնը 1 ժամ։ Մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին` օրական առավելագույնը 1 ժամ` անկախ երեխաների քանակից։
Նշենք, որ օրենքը վերաբերում է երկու ծնողին էլ՝ հավասարապես։


