10 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջերմաստիճանը Երևանում կբարձրանա, Լոռիում և Տավուշում կնվազի

Ջերմաստիճանը Երևանում կբարձրանա, Լոռիում և Տավուշում կնվազի

Երևանում հուլիսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ․ տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

«Հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ը՝ կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հուլիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-15-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով, հուլիսի 12-ի ցերեկը միայն Լոռիում և Տավուշում կնվազի 4-5 աստիճանով»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026