ABCMEDIA
Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ռազմական համագործակցությունը ընդլայնելու շուրջ

Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ռազմական համագործակցությունը ընդլայնելու շուրջ

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարիի գլխավորած
պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ քննարկելու ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանը
վերաբերող հարցեր․ տեղեկացրել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։

Նշվում է, որ ՌԴ զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար
Օլեգ Սալյուկովը և Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը պայմանավորվել են ընդլայնել
ռազմական համագործակցությունը։ «Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք
բերվել ցամաքային զորքերի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման
վերաբերյալ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության տեքստում։