26 Նոյ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի ԶՈւ–ն տևական ժամանակ է՝ կրակի տակ է պահում Ասկերանի շրջանի Սարուշենի համայնքի ցորենի միակ դաշտը. Արցախի պետնախարար

Ադրբեջանի ԶՈւ–ն տևական ժամանակ է՝ կրակի տակ է պահում Ասկերանի շրջանի Սարուշենի համայնքի ցորենի միակ դաշտը. Արցախի պետնախարար

Արդեն տևական օրեր է, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն
համայնքի բնակիչները հացի խնդիրը լուծելու համար փորձում են հավաքել գյուղի միակ ցորենի
դաշտի բերքը, սակայն մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար թիրախավորվում
են դաշտին մոտեցող մարդիկ ու գյուղատնտեսական տեխնիկան, ասել է Արցախի պետնախարար Գուրգեն
Ներսիսյանը:

Նրա խոսքով, թեև ամեն անգամ Արցախում ռուս խաղաղապահները հունձի
օրն ու ժամը համաձայնեցնում են ադրբեջանական կողմի հետ և դրանք կազմակերպվում են տեղում
խաղաղապահների ներկայությամբ, այդուհանդերձ աշխատանքները սկսվելուն պես հրաձգային տարբեր
զինատեսակներից սկսվում է անդադար կրակը, ինչից հետո դրանք անմիջապես դադարեցվում են,
իսկ քաղաքացիական անձինք խաղաղապահների օգնությամբ տեղափոխվում են անվտանգ վայր: