27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լանջիկի վթարի մասնակից «Զիլ»-ի վարորդը հատել է հոծ գիծը․ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Լանջիկի վթարի մասնակից «Զիլ»-ի վարորդը հատել է հոծ գիծը․ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել
Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության
անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային
միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ
առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Պ.-ն 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը
00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Զիլ – ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան
վարելով Երևան-Գյումրի ավտոճանապարհով և հասնելով ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածը,
այն է՝ Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի վարչական տարածք, չի պահպանել
ճանապարհային երթևեկության կանոնները: Հոծ գծի առկայության պայմաններում, Հ.Պ.-ն չի
իրականացրել իր վարած տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն, հատել է հոծ
գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, որի արդյունքում ճանապարհահատվածի
հանդիպակաց ուղեմասում բախվել է հանդիպակաց երթևեկելի ուղեմասով ուղիղ երթևեկող Մառլեն
Միխաիլի Մարգարյանի վարած «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Հ.Պ.-ն անզգուշությամբ առաջացրել է «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի
ավտոմեքենայի վարորդի և 10 ուղևորի մահը։