
Ռուսական բանակը հարվածել է Զապորոժիեի հանգստյան տներից մեկին. կան զոհեր
Օգոստոսի 6-ի վաղ առավոտյան Զապորոժիեի մարզի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 12-ը, այդ թվում՝ երեխաներ, տուժել են. հայտնում է Українська правда-ն:
«Վաղ առավոտյան ռուսները հարվածնել են Զապորոժիեի մարզին։ Երկու մարդ զոհվել է, տասը՝ տուժել, նրանց թվում՝ չորս երեխա», – գրել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավարը տելեգրամյան իր էջում: Ավելի ուշ նա նշել է, որ տուժածների թիվը հասել է տասի:
Հարվածի հետևանքով վնասվել է առնվազն 9 շենք. տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։


