ABCMEDIA
Նման անխոհեմ պահվածքը քաղաքական հետևանքներ է պարունակում․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը՝ ԵՄ դիտորդների հայտարարությունների մասին

Նման անխոհեմ պահվածքը քաղաքական հետևանքներ է պարունակում․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը՝ ԵՄ դիտորդների հայտարարությունների մասին

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է ԵՄ առաքելության
կողմից ցուցաբերված անմիտ պահվածքը՝  դիտորդական առաքելության ուղղությամբ ադրբեջանական
կրակոցները հերքելու, ապա, տեսաապացույցների հրապարակումից հետո հաստատելու հարցում։

«Այդ մոտեցումը ոչ միայն վտանգում է առաքելության վստահելիությունը,
այլև լուրջ կասկածներ հարուցում դրա ընդհանուր արդյունավետության վրա: Նման անխոհեմ
պահվածքը զգալի քաղաքական հետևանքներ է պարունակում և, որ ավելի տագնապալի է, վտանգում
է ԵՄ առաքելության անձնակազմի և խոցելի քաղաքացիական սահմանամերձ համայնքների անվտանգությունը,
որոնք հետևողականորեն ենթարկվում են հարձակումների»,-ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության
մեջ:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հուսահատեցնող է համարում այն
փաստը, որ ԵՄ առաքելությունը ձեռնպահ է մնում ագրեսորին բացահայտ մատնանշելուց և չի
հստակեցնում, որ Ադրբեջանն է պատասխանատվություն կրում կրակոցների համար, որոնք թիրախավորում
էին նաև ԵՄ առաքելության անձնակազմին:

«Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը կոչ
է անում գործել թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների հիման վրա։ Սա խսիտ
անհրաժեշտ է ԵՄ առաքելության արժանահավատության և աշխատանքի արդյունավետության համար»,-ասված
է հաղորդագրության մեջ։