ABCMEDIA
Սաղություն լինի, կգամ․ Վագիֆ Խաչատրյանը երկտող է փոխանցել

Սաղություն լինի, կգամ․ Վագիֆ Խաչատրյանը երկտող է փոխանցել

Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի
միջանցքից առևանգված և Ադրբեջանում պահվող Վագիֆ Խաչատրյանին։

Վերջինիս արցախաբնակ դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը ABC Media-ի հետ
զրույցում փոխանցեց հայրիկի նամակի բովանդակությունը։

«Նա բարևել է հարազատներին, գրել՝ մտածում եմ ձեր մասին, լավ եմ,
սաղություն լինի՝ կգամ»,-ասաց Ծովինար Խաչատրյանը։