ABCMEDIA
Կարմիր խաչից ասել են՝ հայրիկս Բաքվի հիվանդանոցներից մեկում է, իսկ ես ուզո՞ւմ եմ, որ իմ հայրը այնտեղ լինի․ Վագիֆ Խաչատրյանի դուստր

Կարմիր խաչից ասել են՝ հայրիկս Բաքվի հիվանդանոցներից մեկում է, իսկ ես ուզո՞ւմ եմ, որ իմ հայրը այնտեղ լինի․ Վագիֆ Խաչատրյանի դուստր

Պիտի օգնեք՝ հայրիկիս ողջ ու առողջ վերադարձնել, յուրաքանչյուրիդ
հայրը կարող էր լինել նրա փոխարեն․ այս մասին այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթացող ակցիայի
ընթացքում ասաց Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

«Ես խնդրում եմ տեղեկություն բերել հայրիկիցս, ինչ-որ կերպ օգնել,
եթե Հայաստանում կա ՄԱԿ-ի գրասենյակը, ուրեմն իր պարտավորություններն ունի։ Կամիր խաչից
զանգահարել են քույրիկիս, ասել, որ տեսել են հայրիկիս Բաքվի հիվանդանոցներից մեկում,
իսկ ես ուզու՞մ եմ որ իմ հայրը լինի Բաքվի հիվանդանոցներից մեկում։ Ես դիմում եմ բոլորին,
նույնիսկ՝ Ադրբեջանի դատախազությանը, ճշտեք ձեր հրապարակած բոլոր նյութերը, դա ոչ մի
աղերս չունի ճշմարտության հետ։ Ես ոչ միայն ՄԱԿ-ի գրասենյակից, այլ բոլորից պահանջ
ունեմ՝ վերադարձնել հայրիկիս։ Ոչ մեկը իրավասու չէ իմ հայրիկին հանցագործ
անվանելու»,-հայտարարել է նա։