ABCMEDIA
«Հայաքվե» նախաձեռնությանը միացել է 54800 քաղաքացի

«Հայաքվե» նախաձեռնությանը միացել է 54800 քաղաքացի

«Հայաքվե» նախաձեռնությունը հատել է առաջին փուլի համար անհրաժեշտ
ստորագրությունների նվազագույն շեմը. 4 շաբաթում նախաձեռնությանը միացել է 54800 քաղաքացի։

Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի խոսքով՝ մի շարք մարզերում
իրենք բախվել են բազում խոչընդոտների։

«Մի շարք մարզերում ՔՊ-ականները ահաբեկում են բնակիչներին՝ «երեխայիդ
դանակով կվնասեմ», «գործից կհանենք» և այլն»,- այս մասին հայտարարեց Չալաբյանը։

Այս շաբաթվա ընթացքում նախաձեռնությանը միացել է 16000 քաղաքացի։

Ստորագրահավաքը կշարունակվի ևս մեկ շաբաթ։