Տեղաշարժ չկա, սադրանքի փորձեր չեն եղել․ Կոռնիձորի համայնքապետը՝ Արցախի ճանապարհին մնացած օգնության մասին
Երևանից մեծ շուքով Արցախ ուղարկված 400 տոննա հումանիտար օգնություն
տեղափոխող բեռնատարները Կոռնիձորից առաջ շարժվել չեն կարողանում։
Կոռնիձոր համայնքապետ Արշակ Կարապետյանը ABC Media-ի հետ զրույցում
նշեց, որ ոչ մի տեղաշարժ դեռևս չկա։ Ադրբեջանական կողմից սադրանքի փորձեր չեն եղել։
Արշակ Կարապետյանն ընդգծեց՝ առայժմ բանակցություններ ընթանում,
թե ինչ ավարտ կունենա, որևէ մեկնաբանություն չի կարող տալ։