ABCMEDIA
Արցախում ստեղծված աղետալի վիճակը չկարգավորելու դեպքում ողբերգությունների պատասխանատվությունն  ընկնում է եռակողմ հայտարարության կողմերի վրա․ Արայիկ Հարությունյան

Արցախում ստեղծված աղետալի վիճակը չկարգավորելու դեպքում ողբերգությունների պատասխանատվությունն ընկնում է եռակողմ հայտարարության կողմերի վրա․ Արայիկ Հարությունյան

2023թ. հուլիսի 25-ին Մոսկվայում կայանալիք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների
կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպմանն ընդառաջ Արցախի նախագահ
Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել։

«Լիազորված իմ ժողովրդի կողմից տրված իշխանության մանդատով՝ պահանջում
եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից գործնական քայլեր ձեռնարկել՝
ապահովելու Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի անհապաղ վերականգնումը և երաշխավորելու
Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ առնվազն Եռակողմ հայտարարությամբ դրա Կողմերի ստանձնած
պարտավորությունների շրջանակում: Մեր ժողովրդի կենսագործունեության այդ նվազագույն
պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին
և որոշակիորեն բարենպաստ միջավայրում քննարկել դրանց լուծման միջոցները»,-գրել է Արայիկ
Հարությունյանը:

Նա նշել է, որ ստեղծված աղետալի իրավիճակն առաջին հերթին Եռակողմ
հայտարարության կողմերի կողմից անհապաղ կերպով չկարգավորվելու դեպքում վերահաս ողբերգությունների
պատասխանատվության հիմնական մասն ընկնում է հենց նրանց վրա։

«Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը»,-ասել է ԱՀ նախագահը: