ABCMEDIA
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա վաղը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա վաղը

Հուլիսի 25-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի
արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ արտաքին գործերի
նախարարությունից՝ նշելով, որ նախատեսված են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի
առանձնազրույցները Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ։

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կվերլուծեն Արցախում իրավիճակի
դեէսկալացիայի ուղիները և կակտիվացնեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների
միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021  հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի,
2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ համաձայնագրերի կատարումը, ինչին Ռուսաստանը
պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության
համաձայնագրի նախապատրաստմանը։

Նախարարները նաև քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիայերի
ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիային առնչվող հարցեր։