ABCMEDIA
Վիտալի Բալասանյանի տնից խուզարկության ընթացքում հայտնաբերել են լվացքի փոշի, օճառ, զուգարանի թուղթ, ատամի մածուկ և խոզանակ․ փաստաբան

Վիտալի Բալասանյանի տնից խուզարկության ընթացքում հայտնաբերել են լվացքի փոշի, օճառ, զուգարանի թուղթ, ատամի մածուկ և խոզանակ․ փաստաբան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար,
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի իրավապահները խուզարկության ընթացքում հայտնաբերել
են լվացքի փոշի, օճառ, զուգարանի թուղթ, ատամի մածուկ և խոզանակ, ABC Media-ի հետ զրույցում
ասաց նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Ընդ որում, դրանք եղել են մի քանի հատ, այլ ոչ թե ահռելի քանակությամբ։
Եթե բերեն մի փաստաթուղթ, որ դա Արցախ ուղարկված օգնության նպատակով էր և որ դա Վիտալի
Բալասանյանի միջոցով պետք է տրամադրվեր բանակին կամ այլ սոցիալական խմբի, այլ հարց
է, բայց ովքեր, որ մեղադրում են, այդպիսի տեղեկություններ չունեն։ Իսկ դա նշանակում
է, որ դա Վիտալի Բալասանյանի անձնական սեփականությունն է, ընդ որում՝ կարող են մարտական
դիրքերում հարցաքննություն անցկացնել և բացահայտել,  թե  Վիտալի Բալասանյանն
ընդհանրապես ինչ օգնություն է ցուցաբերել ծխախոտի մասով»,-ասաց  Մարտիրոսյանը։

Փաստաբանի խոսքով, առաջիկայում կհրապարակեն  առգրաված իրերի
ցուցակը  և քանակը։