03 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վանաձորի ավագանու անդրանիկ նիստ գումարելու արգելքը, որում պետք է ընտրեինք համայնքի ղեկավար, վերացվել է․ Վահե Դոխոյան

Վանաձորի ավագանու անդրանիկ նիստ գումարելու արգելքը, որում պետք է ընտրեինք համայնքի ղեկավար, վերացվել է․ Վահե Դոխոյան

Վանաձորի ավագանու անդրանիկ նիստ գումարելու արգելքը, որում պետք է ընտրեինք համայնքի ղեկավար, վերացվել է․ գրում է Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։

«Վերջին դատական պրոցեսների` ՀԱՍԿ կուսակցության պատշաճ չծանուցված լինելու, հետագայում դատական ծախսերի փոխհատուցման միջնորդության և այլնի հետ կապված գործընթացներն այլևս աղերս չունեն բուն գործի հետ։

Սրանով պայմանավորված, 3-րդ կողմ հանդիսացող «Հայրենիք» կուսակցությունը` հավատարիմ մնալով իր սկզբունքներին և 4 տարի անընդմեջ իր ուշադրության կիզակետում պահելով վերոնշյալ խնդիրը, պաշտոնապես դիմել էր ԴԱՀԿ, դեռևս 2021 թվականի ավագանու անդրանիկ նիստ գումարելու արգելքը չեղյալ անելու պահանջով։

ԴԱՀԿ-ն չի խախտել սահմանադրական կարգը և օրենսդրությունը և կարճել է վարույթը, որը նշանակում է՝

վարույթի կարճման և դատական վեճի բացակայությամբ նշանակել համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով ավագանու նիստ 10-օրյա ժամկետում։ 14-օրյա ժամկետում համայնքի ավագանին ընտրելու է համայնքի ղեկավար։ Դա չիրականացնելու դեպքում համայնքի ավագանին օրենքի ուժով լուծարվում է և նշանակվում են նոր ըտրություններ։

Առանձին ուշադրություն պետք է դարձնենք ԴԱՀԿ-ի որոշմանը, որում նշված է, որ հարկադիր կատարողի բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունը, բացառությամբ` օրենքով սահմանված դեպքերի։

Հաշվի առնելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի վերացումը՝ Վճռաբեկ դատարանի կողմից օրենքով նախատեսված այլ դրույթ գոյություն չունի»,- գրել է Վահե Դոխոյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026