Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի ընտանիքին ֆինանսական աջակցություն կտրամադրվի. մարզպետ
Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանի վերաբերյալ որևէ նորություն այս պահին չկա, շարունակվում են որոնողական աշխատանքները. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Չենք բացառում որևէ վարկած․ բոլոր տարբերակները քննարկվում և ուսումնասիրվում են»,- նշել է Սարգսյանը։
Լրագրողների հարցին, թե արդյոք մարզպետարանը կօգնի ընտանիքին, քանի որ նրանք վատ պայմաններում են ապրում, Կարեն Սարգսյանը պատասխանեց, որ առաջիկայում ընտանիքին ֆինանսական աջակցություն կտրամադրվի։
«Նրանք մարզպետարան չեն դիմել որևէ հարցով, սակայն համայնքապետարանի կողմից աջակցություն արդեն ցուցաբերվել է։ Մենք որոշակի գումար կտրամադրենք վառելիքի, հագուստի և այլ ծախսերի համար»,- հավելել է մարզպետը։


