26 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
-2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հումանիտար աջակցությունը չի կարող լինել արժանապատվության ոտնահարման գնով․ Արցախի ՀԿ-ների պատասխանը՝ Շառլ Միշելին

Հումանիտար աջակցությունը չի կարող լինել արժանապատվության ոտնահարման գնով․ Արցախի ՀԿ-ների պատասխանը՝ Շառլ Միշելին

Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն
են տարածել՝ դիմելով եվրոպական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, և անընդունելի
են համարել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը։

Եվրոպացի պաշտոնյան ներկայացրել էր Ադրբեջանի առաջարկը՝ որպես Արցախի
ժողովրդին հումանիտար աջակցություն տրամադրելու ուղի դիտարկել Աղդամ- Ստեփանակերտ ճանապարհը։

«Ընդգծում և հիշեցնում ենք, որ հումանիտար
աղետի մեջ գտնվող ժողովրդին տրամադրվող աջակցությունը չի կարող լինեն նրա արժանապատվության
ոտնահարման գնով, մի երկրից, որը բացի ատելությունից, տառապանքներից և ցավերից այլ
բան առաջարկել չի կարող»։

Հուսով ենք, որ եվրոպական քաղհասարակության ներկայացուցիչները հետևողական
կլինեն իրենց կողմից մատնանշված գործողությունները կյանքի կոչելու հարցում»,-ասված
է հայտարարության մեջ։