
Արմեն Գրիգորյանն ու Էդգար Լավանդոսը քննարկել են Հայաստան-Լիբանան գործակցության հեռանկարները
Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիբանանի պետական անվտանգության գլխավոր տնօրեն Էդգար Լավանդոսի հետ․ տեղեկացնում են ԱԽՔ-ից։
«Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Լիբանանի միջև առկա ավանդական բարեկամական կապերը ու դրան համահունչ երկկողմ հարաբերությունների բազմոլորտ զարգացման կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը, ինչպես նաև՝ անվտանգության ոլորտում Հայաստան-Լիբանան համագործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։


