ABCMEDIA
Նման բովանդակությամբ ԵՄ միջնորդությունը Փաշինյանից ոչ պակաս աղետալի է Արցախի համար․ Էդուարդ Շարմազանով

Նման բովանդակությամբ ԵՄ միջնորդությունը Փաշինյանից ոչ պակաս աղետալի է Արցախի համար․ Էդուարդ Շարմազանով

 

Արևմուտք-Փաշինյան տանդեմն ու Արևմուտք-Փաշինյան-Ալիև եռյակը հետևողականորեն
փորձում են թաղել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր
էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։

«Նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մի քանի անգամ
կիրառվում է Լեռնային Ղարաբաղ եզրույթը ՝որպես սուբյեկտ։

2022-ի գարնանից նախաձեռնված արևմտյան սեպարատ միջնորդության արդյունքում
նախ Լեռնային Ղարաբաղ եզրույթը դուրս եկավ շրջանառությունից,հետո ՝ինքնորոշման իրավունքը
վերափոխվեց արցախահայերի իրավունքներ անհասկալի ձևակերպմամբ,դրանից էլ հետո Պրահայում
Նիկոլը ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս,Բրյուսելում էլ՝Շառլ Միշելը ազդարարեց դրա մասին
և այսպես շարունակ։

Նման բովանդակությամբ Արևմտյան միջնորդությունը Փաշինյանից
ոչ պակաս աղետաբեր է Արցախի համար»,-գրել է նա։