23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկխոսությունը և դիվանագիտությունը Հարավային Կովկասում խաղաղության ապահովելու միակ ճանապարհն է․ Բլինքեն

Երկխոսությունը և դիվանագիտությունը Հարավային Կովկասում խաղաղության ապահովելու միակ ճանապարհն է․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում
է կատարել՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։

«Վերահաստատել եմ իմ աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղություն
ապահովելու շարունակական ջանքերին: Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը միակ
ճանապարհն է դեպի կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, և ես հավատարիմ եմ մնում
դրան աջակցելու գործին»,-գրել է Բլինքենը: