11 Դեկ
2024
0° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ն պատժեց ԱԺ հանձնաժողովների ընդդիմադիր վերջին նախագահին

ՔՊ-ն պատժեց ԱԺ հանձնաժողովների ընդդիմադիր վերջին նախագահին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությունն այսօր 62 կողմ, 1 դեմ ձայնով Թագուհի
Թովմասյանին զրկեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահի պաշտոնից։

Պատգամավորը սա որակում է որպես «պատիժ»։

«Ես 2020 թվականին դուրս եմ եկել Նիկոլ Փաշինյանի թիմից և հայտարարել
եմ, որ հայրենիք հանձնողների հետ անցնելու ճանապարհ չունեմ»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ»-ը
չեն մասնակցել  Թովմասյանի լիազորությունների
դադարեցման հարցի քննարկմանն ու քվեարկությանը։ «Պատիվ ունեմ»-ը հայտարարություն է
տարածել՝ արձանագրելով՝ գործընթացն ամբողջապես քաղաքական է և նպատակ ունի ճնշում գործադրել
ընդդիմության վրա։

 

Մանրամասները տեսանյութում: