
ՆԱՏՕ-Ռուսաստան ուղիղ առճակատումը կարող է լինել 2029-ին․ Գերմանիայի պաշտպանության նախարար
ՆԱՏՕ-Ռուսաստան ուղիղ առճակատումը սարերի հետևում չէ, այն կարող է դառնալ իրագործվող սցենար մոտակա տարիներին․ «Frankfurter Allgemeine Zeitung» պարբերականին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Նա հիշեցրել է՝ եթե նախկինում կանխատեսվում էր, որ շրջադարձային կլինի 2029 թվականը, վերլուծաբաններից ոմանք այժմ համոզված են՝ ռիսկը կարող է վրա հասնել 2028-ին։
«Որոշ պատմաբաններ, առհասարակ, այն տեսակետին են, որ Եվրոպան, հնարավոր է, արդեն ապրել է վերջին խաղաղ ամառը։
Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է բարձրացնեն զինտեխնիկայի որակը, եթե ռազմական հաշվարկներում կանխատեսում են Ռուսաստանի հետ հավանական բախումը»,- ընդգծել է նախարարը։


