ABCMEDIA
Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցությանը․ Էրդողան

Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցությանը․ Էրդողան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելուն։

«Մենք ինտենսիվ ջանքեր ենք գործադրում միջազգային իրավունքի հիման վրա բանակցությունների միջոցով պատերազմը դադարեցնելու համար։ Մենք նաև պատրաստ ենք ցանկացած աջակցություն տրամադրելլ Ուկրաինայի վերականգնման համար։ Անշուշտ, Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցությանը», – ասել է Էրդողանը։

Նրա խոսքով ՝ հակամարտող կողմերի միջև խաղաղության հաստատումից պարտվողներ չեն լինի։