ABCMEDIA
Ռուսաստանի հետ Իրանում գազային հանգույցի ստեղծման շուրջ բանակցությունները շատ լավ են ընթանում. Իրանի նավթի նախարար

Ռուսաստանի հետ Իրանում գազային հանգույցի ստեղծման շուրջ բանակցությունները շատ լավ են ընթանում. Իրանի նավթի նախարար

 Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին տեղեկացրել է, որ Իրանում գազային հանգույցի ստեղծման շուրջ քննարկումները շարունակվում են տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։

«Արդեն երկու ամիս է Իրանում ազգային գազային հանգույցի ստեղծման շուրջ մենք շատ լավ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ: Ունենք գազի մեծ պաշարներ և անհրաժեշտ ենթակառուցվածքները: Եվ բացի մեզնից, մեր հարևանները նույնպես ունեն գազի պաշարների առումով հիանալի ներուժ՝ Կատարը, Թուրքմենստանը:

Այս գործոնները հիանալի հնարավորություն են ստեղծում Իրանը տարածաշրջանային գազային հանգույց դարձնելու համար»,- ասել է ՕուջինԱվելի վաղ իրանցի պաշտոնյան հայտնել էր, որ Իրանը մտադիր է Պարսից ծոցի ափին գազային հանգույց ստեղծել Իրանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի մասնակցությամբ։