ABCMEDIA
Կարմիր խաչի միջնորդությամբ 17 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան, ևս 15-ը, բուժումն ավարտելուց հետո, կվերադառնա Արցախ

Կարմիր խաչի միջնորդությամբ 17 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան, ևս 15-ը, բուժումն ավարտելուց հետո, կվերադառնա Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 17 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 15 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ Արցախի «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 44 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։