ABCMEDIA
Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկը վերականգնվել է

Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկը վերականգնվել է

Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը խաթարվել էր հուլիսի 2-ին սողանքի հետևանքով, վերականգնվել է։ Չնայած նրան, որ Վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթումի։ Այս մասին հայտնել է ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

Առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։