13 Հոկ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրո-2024. Հայաստանի հավաքականը 2:4 հաշվով հաղթեց Ուելսին

Եվրո-2024. Հայաստանի հավաքականը 2:4 հաշվով հաղթեց Ուելսին

ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Ուելս - Հայաստան խաղն ավարտվեց 2:4 հաշվով` հօգուտ Հայաստանի: 10-րդ րոպեին Ուելսի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Դանիել Ջեյմսը:

19-րդ րոպեին Լուկաս Սելարայանը խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում՝ հավասարեցնելով հաշիվը։ ՀՀ ազգային հավաքականի խաղացող Հրանտ - Լեոն Ռանոսը 30-րդ րոպեին առաջ մղեց մեր ընտրանուն հաշվի մեջ, իսկ 66-րդ րոպեին դուբլ ձևակերպեց` հաշիվը դարձնելով 3-1` հօգուտ Հայաստանի: Լուկաս Սելարայանը 75-րդ րոպեին դուբլ գրանցեց:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ