ABCMEDIA
Հարցվածների շուրջ 82%-ը դեմ է արտահայտվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հայտարարությանը, այդ թվում՝ 63.4%-ը՝ բացարձակապես դեմ․ Արամ Նավասարդյան

Հարցվածների շուրջ 82%-ը դեմ է արտահայտվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հայտարարությանը, այդ թվում՝ 63.4%-ը՝ բացարձակապես դեմ․ Արամ Նավասարդյան

MPG-ի հայաստանյան ղեկավար Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ  հեռախոսային զանգերի միջոցով՝ 1100 քաղաքացիների շրջանում հարցում է  իրականացվել Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության վերաբերյալ։

«ՀՀ հարցված քաղաքացիների 3.8 տոկոսն է լիովին դրական գնահատում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Ավելի շուտ դրական՝ 5.4%, ավելի շուտ բացասական՝ 18.5%-ը, 8.9%-ը դժվարացել է պատասխանել, 63.4%-ը բացասական է  գնահատել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում տեսնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը», – ասաց նա։

Բացարձակապես դեմ արտահայտվողների թիվը 63.4% է, ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Այսինքն, հարցվածների շուրջ 82 տոկոսը դեմ է արտահայտվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հայտարարությանը»,-ասաց նա։