ABCMEDIA
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները պայմանավորվել են՝ որտեղով է անցնելու երկաթգիծը. Օվերչուկ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները պայմանավորվել են՝ որտեղով է անցնելու երկաթգիծը. Օվերչուկ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների վերջին հանդիպումը տևել է 9 ժամ, այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ըստ նրա՝ հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն կա՝ որտեղով է անցնելու երկաթգիծը, ինչպես է իրականացվելու մաքսային հսկողությունը։ «Դա սովորական երկաթուղի է լինելու, Հայաստանի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, բոլոր կողմերից ցանկություն կա հնարավորինս շուտ սկսել ապաշրջափակման գործընթացը», – ասել է նա: ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ Հայաստանից է կախված լինելու ՌԴ ԱԴԾ-ի կողմից սահմանային հսկողություն իրականացնելու հնարավորությունը։