ABCMEDIA
Ադրբեջանն Արցախի հետ շփման գծի մի քանի ուղղություններում խախտել է հրադադարը

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծի մի քանի ուղղություններում խախտել է հրադադարը

Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 6-ին, ժամը 11:00-17:30-ը շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հայկական կողմը կորուստներ չունի։ Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։