ABCMEDIA
Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իրենց ապագան բանակցելու մանդատ չենք ստացել․ ԱԳ նախարար

Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իրենց ապագան բանակցելու մանդատ չենք ստացել․ ԱԳ նախարար

Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագան բանակցելու, և մենք հավականություն էլ չենք ներկայացնում՝ որոշելու իրենց կարգավիճակը․ այս մասին այսօր ԱԺ-ում 2022 թ․ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է՝ մենք համարում ենք, որ այդ կարգավորումն իրատեսական, ամբողջական չի կարող լինել, երկարատև, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են ԼՂ ժողովրդի և նրանց ապագայի համար»,-ասաց նա։

Արարատ Միրզոյանը՝ ընդգծեց՝ իրենք ո՛չ կարգավիճակի շուրջ են բանակցում և այդպիսի հավակնություն էլ չունեն, ո՛չ էլ որևէ այլ բան։