ABCMEDIA
Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխվել է․ պաշտպան

Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխվել է․ պաշտպան

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է։

Այս մասին հայտնում է նրա պաշտպաններից Գեորգի Մելիքյանը․ «Ուշացած արդարադատություն Գայանե Մարտիրոսյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Հովհաննիսյանի որոշմամբ` տնային կալանք։ Շարունակիր վախենալ, Նիկոլ, Եռաբլուրից և զոհված տղերքի մայրերից, իսկ Թուրքիայում նշիր հաղթանակդ հայի նկատմամբ»։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ՝ Աշոտ Փաշինյանի գործով Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ խափանաման միջոց էր ընտրել կալանավորումը։