ABCMEDIA
Ուկրաինան պատրաստ է հակահարձակման․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է հակահարձակման․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է հակահարձակման․ Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ առաջիկա հակահարձակումը կարող է տեղի ունենալ բոլորովին այլ սցենարներով։ Այս կարծիքը նա հայտնել է շաբաթ օրը The Wall Street Journal-ին հրապարակված հարցազրույցում։

«Անկեղծ ասած, հակահարձակումը կարող է այլ կերպ ընթանալ, բոլորովին այլ կերպ: Բայց մենք մտադիր ենք դա անել, և մենք պատրաստ ենք»: Նա հավելել է, որ այս հակահարձակումը կարող է թանկ արժենալ Ուկրաինային։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին, Զելենսկին նշել է, որ եթե Վիլնյուսի գագաթնաժողովում Կիևին ազդանշան չտրվի, որ պատրաստ է երկրին ընդունել Հյուսիսատլանտյան դաշինք, ապա Ուկրաինան ներկայացված չի լինի գագաթնաժողովին։

«Եթե Վիլնյուսում մեզ ազդանշան չտան, ես կարծում եմ, որ Ուկրաինայի համար գագաթնաժողովում լինելն իմաստ չունի»,- ասել է նա։ Ուկրաինական զորքերի հնարավոր հակահարձակման թեման մի քանի ամիս է, ինչ քննարկվում է ԶԼՄ-ներում, տարբեր ժամկետներ են նշվում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինական առաջիկա հակահարձակման մասին արևմտյան երկրների բաց հիմնավորումները հաստատում են նրանց անմիջական մասնակցությունը հակամարտությանը։